Հայաստանը, եթե չի ուզում մի բևեռից կախված լինել, պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը․ Մակարյան | Region

Հայաստանը, եթե չի ուզում մի բևեռից կախված լինել, պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը․ Մակարյան

Հունվար 16,2025 21:05

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Մոսկվայից Երևանին հորդորում են ընտրություն կատարել, միևնույն ժամանակ երկու աթոռի նստել հնարավոր չէ։ «Հնարավոր է․․․»․- հակադարձում է Գործատուների հանրապետական միության նախկին նախագահ Գագիկ Մակարյանը։

«Ուզում եմ հիշեցնել՝ 2015թ․-ին, երբ միացանք ԵԱՏՄ-ին, այն ժամանակ ԵՄ-ի հետ մշակված համաձայնագիրն էականորեն փոխվեց: Հայտարարվեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական բլոկ է, ԵՄ-ի ՍԵՊԱ համաձայնագիրը, որով մենք ԵՄ ենք գնում, ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, իհարկե, տնտեսական էլեմենտներով»,-նշեց Մակարյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանը եթե չի ուզում մի բևեռից կախված լինել, ճիշտ կլինի, որ դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը դեպի Արևմուտք։

«Չի կարող Հայաստանն անընդհատ առևտուր անել Ռուսաստանի հետ, որովհետև դա հնարավորություն կտա Ռուսաստանին այդ փաստն օգտագործել մեր դեմ: Հայաստանը պետք է էներգակիրների արտադրությունը խթանի, դիվերսիֆիկացնի, երկրորդը՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնի»,-REGIONS TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Գագիկ Մակարյանը:

Նորություններ