Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվար 17,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Հունվարի 17-ին, 18-19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 18-19-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 17-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա՝ 2-3 աստիճանով։

Հհ 16.01

Երևան քաղաքում` 

Հունվարի 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան 16.01

Երևան քաղաքի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  •  Օդի առավելագույն ջերմաստիճան`    12.5°C (1967թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -24°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -4.2°C

Նորություններ