Բողոքի ակցիա՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով
Հունվար 17,2025 13:36
ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա էր Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։
Ակցիան նախաձեռնել են արցախյան մի քանի կազմակերպություններ։ Նրանք միջազգային հանրությունից ու Հայաստանի իշխանությունից պահանջում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Բաքվի ռեժիմն ազատ արձակի հայ գերիներին։
«Ալիևի ցեղասպանական ռեժիմի համար մենք բոլորս ահաբեկիչներ ենք, սա նշանակում է՝ մենք բոլորս դատապարտվում ենք Բաքվում»,–հայտարարեց ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտից երթը շարժվեց դեպի ԱԳՆ՝ պահանջները նաև ՀՀ արտաքին գերատեսչության շենքի առջև հնչեցնելու։
Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է ապօրինի պահվող 23 հայ գերիներից 15–ի դատավարությունը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
