Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվար 18,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հունվարի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 17-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
Երևան քաղաքի հունվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.4°C (1976թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.5°C (1973թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -4°C