Գլոբալ տաքացումները հասել են Գորիս. բնապահպաններն անհանգստացած են
Հունվար 17,2025 21:05

Գորիսում արդեն մեկ շաբաթ ծառերը ծաղկել են և շարունակում են բացվել ծաղիկները։ Մասնագետներն անհանգստացած են․ նրանց պնդմամբ՝ դա իր մեջ մի քանի վտանգ է պարունակում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, բնապահպան Արմեն Բալայանը համեմատության կարգով նշում է, որ Գորիսում անցած տարվա համեմատ ջերմաստիճանը մոտ 20 աստիճանով տարբերություն է տալիս։
Գորիսի գյուղատնտեսական քոլեջի դասախոս, գյուղատնտես Աննա Բաղդասարյանն էլ դա կապում է գլոբալ տաքացման հետ՝ նշելով, որ երևույթը բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն բնապահպանական, գյուղատնտեսական, սոցիալական ոլորտների, այլ նաև մարդկանց առողջության վրա։
Գորիսում երկինքն անամպ է, սարերի գլխին ձյան նշույլ անգամ չկա, իսկ տաք եղանակը կրկին ձյուն չի խոստանում։
Փորձագետների կարծիքները՝ տեսանյութում։