Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը | Region

Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Հունվար 17,2025 17:45

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:

«Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։

Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել այն բարեփոխումները, որոնք վերջինս խոստացել է ձեռնարկել, ներառյալ՝ խտրականության դեմ օրենքի ընդունումը»:

 

Նորություններ