Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը | Region

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը

Հունվար 18,2025 11:15

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը:

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել միայն ՖԻԴԵ-ի վարպետներ Բենիկ Ագասարովը և Սարգիս Սարգսյանը։

Արթուր Դավթյան–Ռոբերտ Հովհաննիսյան, Կարեն Գրիգորյան–Զավեն Անդրիասյան, Տիգրան Հարությունյան–Մանուէլ Պետրոսյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց պայքարում 4 խաղափուլից հետո առաջատարներն են ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանը, որոնք ունեն 2.5 միավոր:

Կանանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը և Պոլինա Կոբակը։

Լիլիա Դանիելյան–Միլենա Գասպարյան, Սուսաննա Գաբոյան–Սյուզաննա Առաքելյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց պայքարում 4 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, ով ունի 3.5 միավոր:

Լիլիա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 3 միավոր:

Նորություններ