Զսպող մեխանիզմ, թե՞ ժամանակավրեպ փաստաթուղթ. ի՞նչ կտա Վաշինգտոնի ռազմավարական գործընկերությունը | Region

Զսպող մեխանիզմ, թե՞ ժամանակավրեպ փաստաթուղթ. ի՞նչ կտա Վաշինգտոնի ռազմավարական գործընկերությունը

Հունվար 21,2025 12:05

ԱՄՆ-ի հետ Երևանի ստորագրած ռազմավարական գործակցության պայմանագիրը  զսպող մեխանիզմ կարող է լինել,- REGIONS TV- հետ զրույցում կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրների արձագանքին, Սահակյանը կարծում է՝ եթե մենք կարողանանք ճիշտ  օգտագործել պայմանագրի ընձեռած հնարավորությունները, ո՛չ  Մոսկվայի, ո՛չ Իրանի շահերին հակասող որևէ քայլ չի լինի։

«Իհարկե, եթե շուտ ստորագրվեր, հնարավոր է ավելի շատ գործնական քայլեր տեսնեինք: Անցումային այս ժամանակաշրջանում հասկանալի չէ՝ ինչ է սպասվում: Հին կաբինետը գնում է, նորն է գալիս, չգիտենք՝ ոնց կվարվեն այդ փաստաթղթի հետ: Հնարավոր է, որ մեր ակնկալիքներն ավելի շատ են այդ փաստաթղթից, քան այն իրականում կա: Մենք  չպետք է ակնկալենք, որ այս փաստաթղթից հետո մեզ այլևս ոչինչ չի սպառնալու, դրանք կան, պահպանվում են»,-ընդգծեց ռազմական փորձագետը:

Սահակյանի խոսքով՝ լինելու են նաև հակազդման բևեռներ, որոնք ինչ-որ առումով խանգարելու են պայմանագրի լիարժեք կյանքի կոչվելուն: «Վաշինգտոնի հետ այս փաստաթուղթը ստորագրվեց հիմա, որովհետև դաշնակիցների հետ գործակցելու բոլոր հնարավորությունները սպառված են, իսկ Հայաստանն արտաքին ագրեսիայի մշտական վտանգի տակ է»,-նշեց Գրիգորի Սահակյանը:

 

Նորություններ