Հայաստանի ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին՝ Բոլուի հրդեհի կապակցությամբ
Հունվար 21,2025 21:29
Հայաստանի ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
