«Մենակ Երևանով հարցը չի լուծվի»․ բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Այսօր ՀՀ կառավարության շենքի առջև բողոքում էին բիզնես ոլորտի ներկայացուցիչները՝ ոսկու շուկայի առևտրականները, մանրածախ առևտուր իրականացնողները։ Նրանք բողոքում էին հարկային պարտավորությունների ավելացման շուրջ։
Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ուժի մեջ է մտնել օրենք, որի համաձայն, բարձրացվում է փոքր և միջին բիզնեսով զբաղվողների հարկային բեռը։ Որոշ տնտեսվարողների համար հարկային պարտավորություններն ավելանում են ոչ թե կրկնակի, այլ բազմապատիկ անգամ։ Որոշ ոլորտներում բիզնես իրականացնելու համար, օրինակ, եթե նախկինում անհատ ձեռներեցը հարկվում էր 5 տոկոս շրջանառության հարկով, ապա հունվարի 1-ից նա միանգամից 2 հարկատեսակով է հարկվելու, որոնց հանրագումարը կազմելու է մինչև 43 տոկոս։
Հարկատուները կոչ են անում մարզերի տնտեսվարողներին նույնպես բողոքի ակցիաներ իրականացնել հարկերի նման շեշտակի բարձրացումների դեմ։