Պապիկյանը և Բելգիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր | Region

Պապիկյանը և Բելգիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Հունվար 24,2025 15:49

Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մարկ Լեֆեբվրեին (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Լեֆեբվրեին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նորություններ