Ամենաթանկարժեք տրանսֆերներն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում | Region

Ամենաթանկարժեք տրանսֆերներն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում

Հունվար 25,2025 19:14

Օմար Մարմուշի տեղափոխությունն «Այնտրախտից» «Մանչեսթեր Սիթի» ամենաթանկարժեքն է ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հունվարի 25-ի դրությամբ:

Այսպիսով, Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 75 միլիոն եվրո։

Այս պահի դրությամբ միայն 5 գործարքի արժեք է գերազանցում 30 մլն եվրոյի շեմը։

Ընդ որում՝ հինգ ամենաթանկարժեք տրանսֆերներից երեքը ձևակերպել է մեկ ակումբ՝ «Մանչեսթեր Սիթին»։

Օմար Մարմուշ / Այնտրախտից — Մանչեսթեր Սիթի — 75 մլն եվրո
Խվիչա Կվարացխելիա / Նապոլիից- ՊՍԺ — 70 մլն եվրո
Աբդուխոդիր Խուսանով / Լանսից — Մանչեսթեր Սիթի — 40 մլն եվրո
Վիկտոր Ռեյս / Պալմեյրասից — Մանչեսթեր Սիթի — 37 մլն եվրո
Լուիս Էնրիկե / Բոթաֆոգոյից — Զենիթ — 33 մլն եվրո

armsport.am

Նորություններ