Գյումրու ռուսական զորամասում մահվան դեպք է գրանցվել․նախնական վարկածն ինքնասպանությունն է
Հունվար 25,2025 21:30

REGIONS TV-ի տեղեկություններով՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում մահվան դեպք է արձանագրվել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախնական վարկածն այն է, որ երիտասարդը ինքնասպան է եղել կախվելու միջոցով։
Դեպքի առնչությամբ ահազանգ ստացվել է նաև Շիրակի մարզային փրկարարական վարչություն։
Գյումրու շտապ օգնության ծառայութունից մեզ հայտնեցին, որ ռուսական ռազմաբազայից կանչ են ստացել զինծառայողի կախվելու մասին։ Շտապ օգնության բրիգադը դեպքի վայր է մեկնել, սակայն տղան արդեն մահացած է եղել։
Մեր տեղեկություններով մահացածը ՌԴ քաղաքացի է։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում։
Կարինե Կազարովա