Մահացել է Արմեն Դուլյանը
Հունվար 27,2025 15:57
Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։
Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Մայիսին նա կդառնար 72 տարեկան։
Արմեն Դուլյանն աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, «Ազատություն ռադիոկայանում», հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։ 2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում։
REGIONSTV-ն ցավակցում է ընտանիքին, հարազատներին, ընթերցողներին։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
