«Էսօր դուխով խոսքը խելոք մնալն է»․Սասուն Միքայելյան | Region

«Էսօր դուխով խոսքը խելոք մնալն է»․Սասուն Միքայելյան

Հունվար 28,2025 13:08

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր «Եռաբլուրում» հայտարարեց՝ Էսօր խելոք պիտի լինենք, բանակցություններ են ընթանում

«Էսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, էսօր բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, նորմալ ընթանում են, էսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ էս ընթացքն անցնի»,-այս մասին այսօր ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որն այցելել էր «Եռաբլուր» պանթեոն  ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ ամյակի կապակցությամբ։

Նա չպատասխանեց լրագրողների մի շարք հարցերին, նշելով, թե բանակի տոնն է, քաղաքական հարցերի չի պատասխանում։

Հարցին՝ երբ Վազգեն Սարգսյանը ստեղծում էր ԵԿՄ-ն, ամեն ինչ անում էր, որ ԵԿՄ-ն չքաղաքականացվի, իսկ ինքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է, Միքայելյանը պատասխանեց. «Էս մի օրը մեր օրն է, մի՛ քաղաքականացրեք, հարցազրույց չեմ տալիս, դա իմ իրավունքն է»:

Ծանր չէ՞ այսօր գալ ու կանգնել Վազգեն Սարգսյանի շիրմաքարի առաջ, այս հարցին ի պատասխան էլ Սասուն Միքայելյանն ասաց․«Ես Վազգեն Սարգսյանի գործն եմ շարունակում մինչեւ էսօր ու չեմ ուզում ստեղ ինչ լինում է, ադրբեջանական սայթերը քցեք: Ես չեմ ուզում ինչ-որ բան ասեմ, հատկապես որ մեր խաղաղության հետ կապված արդեն ամեն ինչ մտել է դիվանագիտական փուլ»։

Նորություններ