Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է | Region

Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է

Հունվար 29,2025 14:20

Վանա լճում ջրի մակարդակը օրեցօր նվազում է։ Լուսանկարներ և տեսանյութ է հրապարկվել, որտեղ երևում է, թե ինչ տեսք ունի լիճը։ Ջրի մակարդակը շարունակում է իջնել երաշտի, ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման պատճառով, ինչպես նաև գոլորշիացման հետևանքով։

Ջրի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով ի հայտ են եկել հարյուրավոր միկրոբիալիտներ՝ միկրոօրգանիզմների կողմից ձևավորված նստվածքներ։

Տեղացիներից մեկը նշել է, որ իրենց անհանգստացնում է լճի չորացումը։ Նա հույս է հայտնել, որ առատ տեղումներ կլինեն և լիճը կվերադառնա իր նախկին տեսքին։

Նշենք, որ Վանա լիճն (Բզնունյաց ծով) անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի արևելքում։ Լիճն ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Մակերեսը 3712 քկմ է, առավելագույն լայնությունը՝ 51 կմ, իսկ խորությունը՝ մինչև 145 մ։

 

 

Աղբյուր` ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button

Նորություններ