Որո՞նք են Հայաստանի ամենակարևոր խնդիրները․ հարցվածների ընդամենը 4,9%-ն է նշել Արցախի հիմնախնդիրը | Region

Որո՞նք են Հայաստանի ամենակարևոր խնդիրները․ հարցվածների ընդամենը 4,9%-ն է նշել Արցախի հիմնախնդիրը

Հունվար 29,2025 15:54

ՀՀ-ում հարցված քաղաքացիների մեծ մասը նշել են, որ ամենակարևոր խնդիրը  անվտանգայինն է

Հայաստանում հարցվածների մեծ մասը չի պատրաստվում եկամուտները հայտարարագրել։  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն  է հունվարի 20-22-ը հարցում է իրականացրել։

Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 18,5 %-ը «Պատրաստվո՞ւմ եք եկամուտների հայտարարագիր ներկայացնել» հարցին պատախանել է՝ միանշանակ այո,  19,1%-ը՝ ավելի շուտ այո, իսկ 31,7 %-ը պատասխանել է՝ միանշանակ ոչ, 18,7%-ը՝ ավելի շուտ ոչ։

Հարցվածների , 52,9 %-ը պատասխանել է, որ ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչպես  պետք է լրացնի եկամուտների հայտարարագիրը, 18,9%-ը պատասխանել է՝ ավելի շուտ տեղյակ չեմ: Հարցվածների 9,8%-ն է նշել, որ լիովին տեղյակ է:

«MPG» ընկերության տնօրեն, սոցիոլոգ Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հարցման մասին ասաց՝ հարցվածների 16,1%-ը հավանաբար չգիտի ինչպես լրացնել հայտարարագիրը, ևս 2,2%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Բացի այս, ընկերությունը հարցում է իրականացրել նաև այլ թեմաներով։ Օրինակ՝ հարցին՝ Հայաստանն ընդհանուր առմամբ ճի՞շտ ուղղությամբ է շարժվում, թե սխալ, հարցվածների 9,5%-ը պատասխանել է՝ ճիշտ ուղղությամբ, 38,8 %-ը պատասխանել է՝ սխալ ուղղությամբ, 19,7%-ը պատասխանել է՝ ավելի շուտ սխալ ուղղությամբ։

Որո՞նք են Հայաստանի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները: Այս հարցին էլ հարցվածների 39,5%-ը նշել է անվտանգային խնդիրները, 21%-ը՝ սահմանների հստակեցումը, 15,6%-ը՝ պատերազմի վտանգը:

Հարցվածների 14%-ը  ամենակարեւոր խնդիր է նշել Հայաստանի տնտեսական վիճակը, 9,7 %-ը՝ հասարակական տրանսպորտի խնդիրը, 5,1%-ը՝ բանակի հզորացումը: Հարցվածների ընդամենը  4,9%-ն է նշել, որ ամենակարևոր խնդիրը Արցախի հիմնախնդիրն է։

Նորություններ