«Գյուղացիք մեղք են, թող տիրություն անեն, ուրիշ ոչ մի բան․ թե չէ ես ոչ փաշա կլինեմ, ոչ վարչապետ»․ Ազիզ Նադոյան | Region

«Գյուղացիք մեղք են, թող տիրություն անեն, ուրիշ ոչ մի բան․ թե չէ ես ոչ փաշա կլինեմ, ոչ վարչապետ»․ Ազիզ Նադոյան

Փետրվար 01,2025 11:00

Արմավիրի մարզի Արազափ գյուղը գտնվում է Արաքս գետի ձախ ափին, մարզկենտրոնից 15 կմ հարավ-արևելք, ունի ավելի քան 1700 բնակիչ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, ունեն մշակովի հողատարածքներ և ջերմոցային տնտեսություններ։

Մեծ թիվ են կազմում ազգությամբ եզդի բնակիչները, որոնք հաշտ ու համերաշխ ապրում են իրենց հայ համագյուղացիների հետ, ծանրացած են նույն հոգսերով ու խնդիրներով, դիմակայում են նույն խոչընդոտներին ու մարտահրավերներին։

Արազափի բնակիչ Ազիզ Նադոյանի խոսքով՝ իրենց մտահոգող ամենակարևոր հարցը Վարդանաշենից Արազափ տանող ճանապարհի վիճակն է։ Կիսաքանդ, անբարեկարգ այդ ճանապարհով են երթևեկում տասնյակ գյուղերի բնակիչներ, որոնք տասնամյակներ շարունակ բարձրաձայնում են, սակայն ասֆալտապատման հարցը չի լուծվում։

Ըստ Ազիզ Նադոյանի՝ գյուղացին միայնակ է մնացել, հողագործությունն էլ դարձել է վիճակախաղի նման մի բան․ երբ կարկուտը վնասում է դաշտերի և այգիների բերքը, հողագործը մնում է ձեռնունայն։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է ազգությամբ եզդի 71-ամյա արազափցին, չնայած իր տարիքին և առկա դժվարություններին, աշխատում, ստեղծում է՝ որդու հետ միասին, բարեկամություն են անում իրենց հայ հարևանների հետ, պահպանում են սեփական ազգային ավանդույթները։

REGIONS TV-ի տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ