38-րդ ձմեռը տնակներում. Գյումրիում պետական բնակարանաշինություն չկա, մարդիկ մի տնակից մյուսն են տեղափոխվում
Փետրվար 02,2025 13:01

1988թ․-ի երկրաշարժից ավելի քան 37 տարի անց Գյումրիում դեռ տնակային թաղամասեր կան, ժամանակավոր կացարանները դեռ շարունակում են հիմնական կառույցներ ծառայել հարյուրավոր ընտանիքների համար։
Թեև դրանք վաղուց են իրենց սպառել, խարխլվել և բնակության համար այլևս անպիտան դարձել, շատ ընտանիքներ այլ տնակներ են տեղափոխվում՝ շարունակելով քարաշեն բնակարանի սպասել։
Իշխան Մովսիսյանի ընտանիքը նրանցից մեկն է․ տնակից տնակ տեղափոխվելով՝ նրանց հոգսերն ու խնդիրները չեն վերացել։ Փայտաշեն կացարանում մեծացած նրա երեխաները չեն ցանկանում, որ իրենց ժառանգներն էլ տնակում ապրեն։ Իսկ բնակարան ունենալու հույս չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։