Գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ․սպանվածը նրա հորաքրոջ տղան է
Փետրվար 05,2025 13:31

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում այս գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր:
Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:
Հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանվածը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել, պատրաստվում էր ամուսնանալ:
Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, նաեւ կրակոցների հետքեր:
Քննչական կոմիտեից էլ NEWS.am–ին հայտնեցի, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: