Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ
Փետրվար 05,2025 17:00
Գործը քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում
«Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով», -այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Գործը քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում, կան ձերբակալվածներ, որոնց թվում են նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետը՝ Ռ․ Դ․-ն, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ՝ Ա. Ա.-ն, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Մ․ Ղ․-ն, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Ա․Գ․-ն։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
