Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 07,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Փետրվարի 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի  7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Հհ 06.02

Երևան քաղաքում` 

Փետրվարի 7-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան 06.02

Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`        16°C (2020թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`           -23.5°C (1968թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       -2.2°C

Նորություններ