Գորիսում թեև առաջին ձյունը սպասված էր, սակայն անակնկալի է բերել շատերին
Փետրվար 06,2025 17:41
Այս տարի առաջին անգամ ձյան շերտով ծածկվեց Գորիսը: Ծաղկած ծառերը սպիտակեցին, իսկ քաղաքը լցվեց երեխաների աղմուկով: Դպրոցներում ազատ ժամ հայտարարվեց, որ երեխաները վայելեն սպասված հեքիաթը:
Ձյան առատ տեղումները նաև խնդիրներ առաջ բերեցին: Պարեկային ծառայությունը կեսգիշերից հերթապահություն է իրականացնում քաղաքում և մարզի խնդրահարույց տարածքներում: Ձյան մեջ հայտնված բազմաթիվ մեքենաների օգնության հասնելով՝ կարողացել են վերականգնել երթևեկությունը:
Գորիսի Օդերևութաբանական կայանի տվյալներով՝ ձյան հաստությունը միջին գոտում հասնում է մինչև 20 սմ-ի, իսկ բարձրադիր գոտիներում այն ավելի շատ է:
Տեղումները դեռ շարունակվում են:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
