Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար | Region

Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Փետրվար 07,2025 20:59

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար: Հայտնում է Sputnik Грузия-ն։

 

Տրանսպորտի մնացած տեսակների համար երթևեկությունը բաց է։ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով:

Նորություններ