Տարածշրջանային խաղաղությունը բխում է բոլոր ժողովուրդների շահերից․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Փետրվար 07,2025 21:30
Ուրախ էի ՀՀ դեսպանատանը հյուրընկալել իմ բարեկամին՝ Բունդեսթագի պատգամավոր (ԱԴԿ), Գերմանիա-Հարավային Կովկաս գործընկերության խմբի և Զբոսաշրջության հանձնաժողովի անդամ Նիկո Թիփելթին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը․
«Պարոն Թիփելթը և ես համակարծիք ենք. տարածշրջանային խաղաղությունը բխում է բոլոր ժողովուրդների շահերից, այն կխթանի տնտեսական աճը և կբարձրացնի համընդհանուր բարեկեցության մակարդակը։ Ես շնորհակալ եմ պարոն Թիփելթին այս ճանապարհին իր գործադրած ջանքերի համար»։
Նորություններ
Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը. մեկնարկել է ձայների հաշվարկը
20:32 29-11-2026
Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
18:18 28-11-2026
