Սահմանամերձ 3 բնակավայրեր տանող ռազմավարական ճանապարհը քարուքանդ վիճակում է | Region

Սահմանամերձ 3 բնակավայրեր տանող ռազմավարական ճանապարհը քարուքանդ վիճակում է

Փետրվար 11,2025 12:05

Սահմանամերձ երեք բնակավայրեր՝ Խոզնավար, Խնածախ և Վաղատուր տանող ռազմավարական ճանապարհը քարուքանդ վիճակում է։ Բնակիչները բողոքում են՝ իրենց մեքենաները շարքից դուրս են գալիս, իսկ տաքսիները մեծ գումարներ են պահանջում։

Տեղի համայնքապետարանից պնդում են, որ տարվա մեջ մի քանի անգամ փոսալցումներ են արվում, բայց խնդիրը շարունակում է արդիական մնալ։

Բնակիչներն առաջարկում են տրանսպորտով ապահովել իրենց, որ կարողանան անհրաժեշտության դեպքում հասնել Գորիս։ Վաղատուրի վարչական ղեկավարը հակառակն է պնդում՝ տրանսպորտի առկայությունը ոչ մի օգուտ չի տալիս գյուղերին։

Հարցին մասնակի լուծում կտա Խոզնավար-Վերիշեն ճանապարհի հիմնանորոգումը, որի աշխատանքները մեկնարկել են։

Նորություններ