Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվար 12,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է ձյուն։
Երևան քաղաքի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.5°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -25.8°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.2°C