Սպանդանոցային մորթի պահանջը՝ Շիրակի մարզում անասնագլխաքանակի նվազման պատճառ | Region

Սպանդանոցային մորթի պահանջը՝ Շիրակի մարզում անասնագլխաքանակի նվազման պատճառ

Փետրվար 12,2025 20:55

Արմավիրի մարզում անասնապահական խոշոր տնտեսությունները շատ են և հիմնականում դրանց սեփականատերերն են օգտվում սպանդանոցների ծառայություններից։ Արմավիրում 10-ից ավելի սպանդանոց կա, որոնցից 4-ը շարժական են։ Թվում  է, թե սպանդանոցների թիվը բավարար է, որպեսզի այս մարզում սպանդանոցային մորթը լիարժեք իրականացվի, բայց այդպես չէ։

Այստեղ համեմատաբար շահեկան դիրքերում են հայտնվել  գյուղացիական այն տնտեսությունները, որոնք սպանդանոցներին մոտ գտնվող բնակավայրերում են։ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում մեծաթիվ անասուն պահողները շատ են, սպանդանոցն էլ  մոտ 5 կմ հեռավորության վրա է։

Անասնապահ Աշոտ Շամոյանը չի դժգոհում, սպանդանոցում է մորթ  իրականացնում։ Բայց սպանդանոցից հեռու գտնվող բնակավայրերի անասնատերերի համար լուրջ խնդիր է, երբ սեփականատերը պահանջում է մի քանի հարյուր կիլոգրամ կշռող անասունը բեռնատար բարձրացնել  ու սեփական միջոցներով սպանդանոց հասցնել։ Ոմանք էլ կարծում են, որ սպանդանոցների մուտքը գյուղոլորտ միտված է փոքր տնտեսությունների վերացմանը։

Նորություններ