«Չկա սոխ, կերե՛ք սխտոր․ որն էլ ուտեն, մռու ա»․ արմավիրցի հողագործը՝ իրենց ծանր աշխատանքի և արդյունքի մասին
Փետրվար 13,2025 20:35

Արմավիրի մարզի Տանձուտ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 11 կմ հեռավորության վրա, ունի 2071 բնակիչ, որից ավելի քան 600-ը՝ ազգությամբ եզդի։ Բնակչության 20-30 տոկոսն արտերկրում է՝ արտագնա աշխատանքի։ Գյուղում զբաղվում են հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ։
Տեղաբնակները գյուղատնտեսության զարգացման հիմնական խոչընդոտ են համարում իրացման խնդիրը, նաև ոռոգման ժամանակակից համակարգի բացակայությունն ու ջրի սակավությունը։
Ամբողջ տարվա ընթացքում հաղթահարելով տասնյակ խոչընդոտներ, գյուղացին մի կերպ կարողանում է մշակել իր տնտեսությունը, ստանալ իր բերքը, և այդ փուլում էլ բախվում է մի նոր խնդրի․ իրացման հետ կապված դժվարություններով պայմանավորված՝ հարմարվում է վերավաճառողներին։
Մանրամասները՝ REGIONS TV-ի տեսանյութում։
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025