«Եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից կարող են օգտվել նաեւ այն քաղաքացիները, որոնք ծախսեր են իրականացրել արտադպրոցական ոլորտում»․ԿԳՄՍ նախարար | Region

«Եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից կարող են օգտվել նաեւ այն քաղաքացիները, որոնք ծախսեր են իրականացրել արտադպրոցական ոլորտում»․ԿԳՄՍ նախարար

Փետրվար 13,2025 14:50

Արվեստի, երաժշտական, գեղարվեստի կենտրոններ այցելող երեխաների ծնողները, որոնք արտադպրոցական ոլորտում սովորելու համար ծախսեր են իրականացրել, կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կառավարության նիստում ընդունված որոշմանը, ըստ որի` եկամտային հարկի հայտարարագիր ներկայացնելու դեպքում վերադարձի հնարավորությունից կարող են օգտվել նաեւ այն քաղաքացիները, որոնք ծախսեր են իրականացրել արտադպրոցական ոլորտում, որոնց երեխաները հաճախում են արվեստի, երաժշտական, գեղարվեստի կենտրոններ։

Նախարարի փոխանցմամբ՝ հանրապետությունում գրանցված են 238 արվեստի, երաժշտական, գեղարվեստի կենտրոններ, որտեղ սովորում են ավելի քան 55 հազար երեխաներ, որոնցիցի ավելի քան 43 հազարը վճարովի են սովորում։

«Այսօրվա ընդունված որոշումից հետո կարող են դիմել եւ այս ծախսերի փոխհատուցումը նույնպես եկամտային հարկից հետ ստանալ։ Անկանխիկ եղանակով վճարում իրականացրած լինելու հանգամանքը կարեւոր փաստ է»,- ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ անկանխիկ եղանակով վճարում իրականացրած լինելու հանգամանքը կարևոր փաստ է․«Որովհետև դասագրքերի համար վճարներ անում են մեր բոլոր 5-12-րդ դասարաններում սովորող դպրոցահասակ երեխաների ծնողները, բացառությամբ սոցիալական որոշ խմբերի, նրանք կարող են նաև յուրաքանչյուր երեխայի համար 3000 դրամի չափով եկամտային հարկից վերադարձ ստանալ դասագրքերի վարձավճարի մասով:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այս որոշմամբ հնարավորություն է ստեղծվում ոչ ֆորմալ կրթական ծառայություններից օգտվելու․«Սա դաշտ է բացում թե՛ կրթական ծառայությունների ձևավորման համար, և թե դաշտ է բացում մեր քաղաքացիների համար՝ անկախ տարիքից կրթվելու և նաև այդ կրթության համար իրականացրած վճարների փոխարգրկում ստանալու եկամտային հարկից»։

Եթե ուսանողի վարձավճարը վճարել է ոչ թե ծնողը, այլ ընտանիքի այլ անդամ, այդ դեպքում այն հետ ստանալու հնարավորություն կա՞, ի պատասխան այս հարցի նախարարն ասաց՝ 2024 թվականին կատարված ծախսերի մասով հնարավոր կլինի նման տեղեկանքներ ստանալ բուհերից․«Բայց այսուհետ պիտի խնդրենք, որ մեր քաղաքացիները ուշադիր լինեն, նշելու, թե ով ում համար է վճարում։ Պետք է նույնականացում լինի ու այդ պարագայում բուհը կարող  է տեղեկանք տալ վճարողի անունով և նաև ուսանողի տվյալներով»։

 

Նորություններ