Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի | Region

Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի

Փետրվար 13,2025 21:11

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին՝ անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշմանը, հայտարարել է, որ Իրանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխության վերաբերյալ, փոխանցում է IRNA-ն։

Թախտ-Ռավանչին հինգշաբթի օրը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը, և դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։

Դեսպան Հակոբյանն իր հերթին նշել է, որ Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի կառավարության և ժողովրդի համար։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։

Նորություններ