Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
Փետրվար 13,2025 23:02

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը:
Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել ՀԲ հետ համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերի ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի շուրջ՝ անդրադառնալով մասնավորապես ռազմավարական կառավարման նոր մեթոդաբանության մշակմանը և թվայնացման օրակարգի իրականացմանը: