Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ
Փետրվար 14,2025 11:20

Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևում 59 երկրի 133 մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը, զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը, հաղթահարել է որակավորման փուլը և, միանալով Աշխարհի լավագույն 50-յակին, անցել եզրափակիչ փուլ:
Եզրափակիչը տեղի կունենա վաղը` փետրվարի 14-ին:
Գլեբ Մոսեսովը մեր առաջին մարզիկն է, ով երբևէ կարողացել է հաղթահարել Աշխարհի առաջնության որակավորման փուլը:
Հավելենք նաև, որ ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը: