Մյունխենում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի

Երեկ Մյունխենում, անվտտանգության համաժողովի մեկնարկից ժամեր առաջ Աֆղանսատանի քաղաքացին մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ
Երեկ Գերմանիայի Մյունխեն քաղաքում քաղաքացին մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ, ինչը տեղի իշխանությունների ենթադրությամբ, հավանաբար ահաբեկչություն է եղել: Այս միջադեպի հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի:
Bild-ի փոխանցմամբ՝ 24-ամյա վարորդը Աֆղանստանի քաղաքացի է։
Ենթադրյալ հարձակումը տեղի է ունեցել Մյունխենում մեկնարկող անվտանգության համաժողովից ժամեր առաջ:
Տեղի իրավապահ մարմինները հայտնել են, որ առայժմ չեն հավատում, որ միջադեպը կապ ունի անվտանգության համաժողովի հետ, հավելելով՝ նախ պետք է մանրամասն հետաքննել վարորդի ցանկացած հնարավոր շարժառիթը։
Միջադեպի հետևանքով վիրավորներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել:
Կասկածյալի վրա մեկ կրակոց է արձակվել, սակայն նա չի տուժել, ոստիկանները բերման են ենթարկել վարորդին: