Եվրոպական երկրները պետք է մասնակցեն Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ բանակցություններին, որի մասին պայմանավորվել են Թրամփն ու Պուտինը․Կալլաս

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել, որպեսզի վերջ դնեն Ուկրաինայում ընթացող պատերազմին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներից հետո երեկ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել, որպեսզի վերջ դնեն Ուկրաինայում ընթացող պատերազմին:
Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պոսկովը:
Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին իր գլխավոր գործընկերն է համարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում։
Պեսկովը հայտնել է, որ Պուտինը համամիտ է Թրամփի հետ, որ նույնիսկ ամենաբարդ խնդիրները պետք է լուծել խաղաղ բանակցություններով։
Պեսկովն ասել է՝այսպես թե այնպես, իհարկե, Ուկրաինան կմասնակցի բանակցություններին, և հհարկե, կլինեն նաև ռուս-ամերիկյան երկկողմ քննարկումներ», – նշել է նա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի ընդունի իր ճակատագրի վերաբերյալ երկկողմ համաձայնություններ, որոնք ձեռք կբերվեն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Կիևի բացակայության պայմաններում։
Եվրոպական երկրներն, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան հայտարարում են, որ պետք է մասնակցեն ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ հետագա բանակցություններին։
Ուկրաինայի շուրջ ցանկացած գործարք առանց Եվրոպայի ներգրավվածության չի հաջողվի, մեր թիկունքում գտնվող ցանկացած գործարք չի աշխատի, անհրաժեշտ կլինի համաձայնություն, որին Ուկրաինան և Եվրոպան մաս կլինեն»,-ՆԱՏՕ-ում հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Չորքշաբթի օրը Թրամփը մեկնաբանելով իր՝ Պուտինի հետ հեռախոսազրույցը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ քիչ է հավանականությունը, որ Ուկրաինան կարող է իր վերահսկողության տակ վերցնել միջազգայնորեն ճանաչված իր ամբողջ տարածքը։