ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Մյունխենում մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը
Փետրվար 14,2025 22:54
ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 14-ին պաշտոնակիցների հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև ոչ ֆորմալ շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի գործընկերների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ։
Հաջորդիվ Էդվարդ Ասրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
