Ըստ օրենքի՝ ամսական 13.700 դրամ առողջապահական ապահովագրության պարտադիր վճարի բեռը դրված է միայն աշխատողի վրա, գործատուները չեն կրելու որևէ պարտավորություն

Աշխատողները կվճարեն տարեկան 164.400 դրամ առողջության ապահովագրության համար։
Փետրվարի 14 ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Առողջության համապարփակ ապահովագրության մասին ՀՀ օրենքի նախագծի բաց քննարկում, որին մասնակցում էին ՀԱՄԿ _ի անդամ ՃՀՄ նախագահներ, տարբեր ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀԱՄԿ _ի մշտական գործող հանձնաժողովների ամդամներ։ Նախագիծը ներկայացնելու և պարզաբանումներ տալու նպատակով հրավիրված էին Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ` Սամվել Խարազյանը և օրենքի մշակման իրավաբան խորհրդատու Իզաբել Աբգարյանը։
Հարց ու պատասխանի ընթացքում պարզաբանվեցին մի շարք տարընթերցում առաջացնող դրույթներ։
ՀԱՄԿ ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը ամփոփիչ խոսքում նշեց, որ արհմիությունների համար շարունակում է խնդրահարույց մնալ այն կարգավորումը, որ օրենքի համաձայն ամսական 13.700 դրամ առողջապահական ապահովագրության պարտադիր վճարի բեռը դրված է միայն աշխատողի վրա։
Գործատուները չեն կրելու որևէ պարտավորություն բաշխելու այն, կամ համապատասխանաբար վերանայելու աշխատավարձերը։
Արհմիությունները շարունակելու են հանդես գալ բեռի համարժեք և արդար բաշխման հասնելու համար, բոլոր հասանելի գործիքակազմերով։