Փարիզը կհյուրընկալի ԵՄ անվտանգության գագաթնաժողովը | Region

Փարիզը կհյուրընկալի ԵՄ անվտանգության գագաթնաժողովը

Փետրվար 16,2025 17:51

Փետրվարի 17-ին Փարիզում տեղի կունենա Եվրոպական Միության անվտանգության գագաթնաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին France Inter ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն:

«Վաղը Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կհավաքի պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ քննարկելու եվրոպական անվտանգության կարևոր հարցեր։ Խոսքը աշխատանքային հանդիպման մասին է»,-ասել է նա՝ հավելելով, որ հանդիպման մեջ դրամատիկ ոչինչ չկա և նման շփումները պարբերաբական են։

Նա հրաժարվել է նշել գագաթնաժողովի մասնակիցների անունները՝ պարզաբանելով, որ միջոցառումը դեռ նախապատրաստվում է:

Փետրվարի 14-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարը հայտնել է եվրոպացի առաջնորդներին Մակրոնից ուղղված հրավերի մասին՝ Ուկրաինային և եվրոպական անվտանգությանը նվիրված հանդիպմանը։

 

Նորություններ