«Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում Արցախում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի երրորդ փորձն էր»․Ռոբերտ Քոչարյան | Region

«Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում Արցախում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի երրորդ փորձն էր»․Ռոբերտ Քոչարյան

Փետրվար 17,2025 12:50

ՀՀ երկրորդ նախագահն անդրադառնալով է Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ասում է՝ Արայիկ Հարությունյանն ամեն անգամ ասում էր՝ ես չեմ ձգում, խոսքս տեղ չի հասնում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Արցախում, արդյոք դա հեղաշրջում էր, ինչպես ՀՀ իշխանություններն են ասում։ Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով այս հարցին, ասաց․ Շրջափակման ժամանակ ես մշտական կապի մեջ եմ եղել Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ։ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը՝ Արայիկ Հարությունը սկսել է քննարկել երեք ամիս առաջ, մինչեւ Ղարաբաղի անկումը»։

Քոչարյանի վստահեցմամբ՝ այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի երրորդ փորձն էր․«Ամեն անգամ Արայիկ Հարությունյանն ասում էր՝ ես չեմ ձգում, խոսքս տեղ չի հասնում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է, հրաժարական եմ տալիս, Բակո Սահակյանն ամեն անգամ համոզում էր Արայիկ Հարությունյանին հրաժարական չտալ։ Վերջին անգամ ինքն արդեն հավաքել էր ու հայտարարել, որ մեկ է՝ ինքը հրաժարական է տալու։ Սա է եղել։ Ինքն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որոնք պատրաստ կլինեին ստանձնել այդ իշխանությունը, եւ Սամվել Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու Արայիկ Հարությունյանն անձամբ էր համոզում։ Այսպես է եղել։ Այդ հրաժարականի ժամանակ ես եւս մի քանի հեռախոսազրույց ունեցել եմ, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն ինձ պատմում էին հետեւյալը, որ Արայիկ Հարությունյանն այդքանն ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանին, բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի հետ»։

Քոչարյանի խոսքով՝ ինձ ասում էին՝ ինչո՞ւ եմ ես շնորհավորել Սամվել Շահրամանյանին․«Ես Սամվել Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում: Ինձ խնդրել են իմ ընկերները Ղարաբաղում, որ այս մարդը համաձայնել է այս ծանր իրավիճակում պարտավորությունը ստանձնել, դրել է իր ուսերի վրա, ինձ խնդրել են, որ անպայման շնորհավորեմ, աջակցություն ցուցաբերեմ, միգքուցե ինչ-որ մի քիչ դա օգնի ավելի ինքնավստահ այդ ֆունկցիան կատարելու համար: Այսօր շահարկել այդ ամենը, ուղղակի անբարոյականություն է»։

Նորություններ