Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 19,2025 08:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի  19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ն առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Հհ 18.02

Երևան քաղաքում` 

Փետրվարի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ը սպասվում է ձյուն, 20-21-ը՝ շատ ուժեղ:

Երևան 18.02

Երևան քաղաքի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    16.1°C (1960թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -21°C (2017թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    0.4°C

Նորություններ