Ավարտվել են ԱՄՆ-ՌԴ բանակցությունները․կողմերը պայմանավորվել են սկսել աշխատանքնրը Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ | Region

Ավարտվել են ԱՄՆ-ՌԴ բանակցությունները․կողմերը պայմանավորվել են սկսել աշխատանքնրը Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ

Փետրվար 18,2025 20:30

Reuters-ը գրում է՝

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Էլ Ռիադում պայմանավորվել են շարունակել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը, հայտնել է ամերիկացի պաշտոնյան, այն դեպքում, երբ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները անհանգիստ հետևում էին կողքից, իսկ Մոսկվան նոր կարևոր պահանջ է բարձրացրել:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է՝ կողմերը պայմանավորվել են նշանակել «համապատասխան բարձր մակարդակի թիմեր, որոնք կսկսեն աշխատել Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ, այնպես, որ  այն լինի կայուն, հիմնավոր և ընդունելի բոլոր կողմերի համար»:

4,5 ժամ տևած այս բանակցություններին չէր մասնակցում Ուկրաինան, այն ընթանում էր ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարների գլխավորությամբ։ Բանակցություններից հետո ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովը  հայտարարել է՝ «բանակցություններն օգտակար են եղել, ռուսական և ամերիկյան պատվիրակությունները պայմանավորվել են պայմաններ ստեղծել` երկու երկրների միջև համագործակցությունն ամբողջությամբ վերականգնելու համար։

Լավրովը նաև ասել է․«Մենք այսօր մեր գործընկերներին բացատրեցինք այն, ինչ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է. ՆԱՏՕ-ի ընդլայնումը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության շահերին, ուղղակի սպառնալիք մեր ինքնիշխանությանը»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններից հետո Fox News-ին ասել է՝ ուկրաինական հակամարտությունը լուծելը հեշտ չի լինի, կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ:

Նա նշել է՝ բոլոր կողմերը, այդ թվում՝ Եվրոպան պետք է ներգրավված լինեն հակամարտության կարգավորման գործընթացում և բոլոր կողմերը պետք է համաձայնեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս բանակցությունները քննադատել է, ասելով՝ չի Ուկրաինան չի համաձանվելու է ՌԴ-ի վերջնագրերին․«Բանակցությունները կրկին տեղի են ունենում Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև առանց Ուկրաինայի և Ուկրաինայի մասին: Հետաքրքիր է, եթե մենք ամենադժվար պահին չհամաձայնվեցինք այս բոլոր վերջնագրերին, որտեղի՞ց է այն տպավորությունը, թե Ուկրաինան հիմա կհամաձայնի դրան»։

Նորություններ