ՊՆ զորամասի ճաշարանում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան. ՀՀ ՊՆ
Փետրվար 19,2025 11:11
ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է:
Տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:
Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին:
Նորություններ
Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը. մեկնարկել է ձայների հաշվարկը
20:32 29-11-2026
Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
18:18 28-11-2026
