Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 20,2025 08:30

Փետրվարի  20-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ը և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Հանրապետության տարածքում` 

Փետրվարի 24-ին առանձին շրջաններում, 20-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ն առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Հհ 19.02

Երևան քաղաքում` 

Փետրվարի  20-23-ը սպասվում է ձյուն, 20-21-ը՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 19.02

Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  •  Օդի առավելագույն ջերմաստիճան՝    17°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -20.8°C (2017թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    0.5°C

Նորություններ