Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ անվտանգության միջավայրի շուրջ տեղի ուենցած փոփոխություններով պայմանավորած․ԱԽ քարտուղար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարելու է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունները որ ուղղություններով կլինեն, դրա մասին այս պահին չենք կարող խոսել, քանի որ մինչ այս խահը տեղի ունեցած հիմնական քննարկումները եղել են աշխատակարգի կանոնակարգի մասին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքային հանձնաժողով է ստեղծվելու, որը համակարգելու է ԱԽ քարտուղարը:
Ըստ Գրիգորյանի՝ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ տեղի ուենցած փոփոխություններով պայմանավորած։ «Նախորդ ազգային անվտանգության ռազմավարությունը, երբ որ պատրաստվել և հրապարակվել է 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջ: Նաև այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով, մենք որոշակի ժամանակ սպասել ենք, և որոշակի հստակեցումներ ունենալով, մենք որոշել ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ»,-ասաց ԱԽ քարտուղարը:
Նշենք, որ Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որն ընդունվել է 2020-ի հուլիսին, սահմանել էր Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշներ՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք:
Իսկ թե ե՞րբ կսկսվեն այդ աշխատանքները, Գրիգորյանը պատասխանեց. «Աշխատանքների մեկնարկը կարող ենք համարել տրված, աշխատանքային հանդիպումները շատ շուտով մենք կսկսենք, դրա շուրջ քննարկումները տեղ են ունենում աշխատանքային խմբի համար հարմար ժամկետներ ընտրելու: Ամբողջ գործընթացը հրապարակային են լինելու»:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարելու է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հանձնաժողովի կազմում են լինելու նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահները, ինչպես նաև մի շարք նախարարությունների ղեկավարների տեղակալները, ՊԵԿ փոխնախագահը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը:
Հանձնաժողովում կլինեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը:
Ավելի վաղ՝ հունվարի 28-ի Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ազգային անվտանգության ռազմավարությունն առաջիկայում կփոխվի և կվերափոխվի։ Փաշինյանն ասել էր, որ բանակը ներառվելու է ազգային արժեքների շարքում: «Այո, բանակը պետական արժեք է։