Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 21,2025 08:30

Փետրվարի 21-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն,  21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ը, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։

Հանրապետության տարածքում` 

Փետրվարի 21-23-ը շրջանների զգալի մասում, 24-25-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հարավարևելյան՝ 5-8 մ/վ, փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի  21-22-ը, հատկապես գիշերային ժամերին աստիճանավար կնվազի ևս 10-12 աստիճանով։

Հհ 20.02

Երևան քաղաքում` 

Փետրվարի  21-23-ը սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 20.02

Երևան քաղաքի փետրվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    18°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -20.3°C (2017թ.)
  •  Օդի միջին օրական ջերմաստիճան`    0.5°C

Նորություններ