Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար վիճակում է ձյան պատճառով

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել։ Այսօր Երևանում առատ ձյուն է տեղում, տեղումների պատճառով երեկոյան հանրային տրանսպորտը չի աշխատում։ Ավոտբուսները երթուղի դուրս չեն եկել։
Մայրաքաղաքի կանգառներում մարդիկ երկար սպասում են ավտոբուսի, բայց ապարդյուն։ Վարորդներն ուղևորներին ասում են․«Չենք կարող քշել, սառած է, վտանգավոր է»։
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, կից գրել՝ ավտոբուսերը կանգնած են, փողոցների չմաքրված լինելու և ձմեռային անվադող չունենալու պատճառով։
Մինչ քաղաքապետարանը լուռ է, չի պարզաբանում, թե ինչու ավտոբուսները չեն աշխատում, ինչու ճանապարհները չեն մաքրում, քաղաքացիները Տիգրան Ավինյանին հիշեցնում են 2016 թվականի նրա գրառումը՝ #ԺողովրդիԾառա հեշթեգով․« Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»։