Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները հանրապետության դպրոցներում դասերը կհետաձգվեն. ԿԳՄՍՆ
Փետրվար 21,2025 00:06

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ,
Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ տեղեկացնում ենք, որ վաղը՝ փետրվարի 21-ին, հանրապետության դպրոցներում դասերը կհետաձգվեն:
Դասերը կլրացվեն կիսամյակի ընթացքում»: