ԿԸՀ․Գյումրու և Փարաքարի ընտրութուններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն
Փետրվար 21,2025 12:53

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝ այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
ԿԸՀ-ից հայտնում են, որ սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման համար պետք է դիմում ներկայացնեն ԿԸՀ։
Առաջիկա ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև։