Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվարի 22-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ը, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 21-ի ցերեկը, 25- ին՝ 17-20 մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ը, հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 22-23-ը սպասվում է ձյուն, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 17․9°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -20.1°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.7°C