Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվար 23,2025 09:30

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, փետրվարի 24- ին և 26-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։